Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նաիրիտի» կանխատեսելի վերջաբանը

«Նաիրիտի» կանխատեսելի վերջաբանը
06.12.2014 | 17:46

«Նաիրիտի» 18 ամիս աշխատավարձ չստացած աշխատողներն ամիսներ շարունակ «կերակրվում» էին խոստումներով, թե շուտով ամեն բան լավ է լինելու: Նաիրիտցիները մերթ հավատում էին, այլ դեպքերում՝ բողոքում կամ ընդվզում, բայց փաստն այն է, որ նրանք իրենց «աշխատանքային վայրը» դարձրել էին կառավարական շենքերը՝ հայրենի գործարանի փոխարեն:
Անկնհայտ էր, որ պետությունը, ըստ էության, լուծում չունի և խաղում է ժամանակի վրա՝ հույս ունենալով, որ հրաշք տեղի կունենա կամ աշխատավարձ չստացած ու պարտքերի ծանրության տակ կքած մարդիկ կդադարեցնեն պայքարը:
Հրաշք տեղի չունեցավ, որովհետև նույն ռուսական «Ռոսնեֆթը», միջազգային պատժամիջոցների պատճառով, պետության աջակցության կարիքն ունի ու չի կարող «Նաիրիտում» մեծածավալ ներդրումներ անել կամ այն գնել: Եթե անկեղծ, ապա ես մշտապես կասկածել եմ, որ «Նաիրիտի» հարցում ռուսական կողմի ցանկություններն ու մտադրություններն անկեղծ են:
Նաիրիտցիները նույնպես չդադարեցրին պայքարը, որովհետև հավատացել են պետությանը, համարել են, որ խոստումներ են լսել պատասխանատու մարդկացից ու իրենց կյանքը դասավորել են այդ տրամաբանությամբ՝ պարտքեր կամ վարկեր վերցնելով:
Հիմա պետությունը, կարծես, խոստովանում է, որ այս գործարանի ու նրա աշխատողների հարցերը չի կարող լուծել՝ որոշելով ազատվել նաիրիտցիներից ու նրանց հոգսերից: Որոշումը, ինչքան էլ պրագմատիկ ու այլընտրանք չունեցող լինի, ցինիկ ու անպատսխանատու է, որովհետև հարյուրավոր մարդիկ ու նրանց ընտանիքները մնում են անտերության ճիրաններում՝ իրենց դարդի ու հոգսի հետ միայնակ:
Ֆորմալ առումով՝ «Նաիրիտի» հարցը գուցե փակվի, սակայն սոցիալական խնդիրները, մարդկանց հարցերը չեն լուծվում, ավելին՝ դրանք քաղաքական ենթատեքստ, իշխանության անպաստասխանատվության դրոշմ են ստանում: Հայաստանում չկա որակյալ իշխանություն, իրական այլընտրանք, սակայն կան մարդիկ, որոնց համբերության բաժակը լցվում է: Երկրում շրջում է սոցիալական բունտի ուրվականը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ